Երևանի Դավիթ Բեկի փողոցում չորս ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 15։34-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․) և այնուհետև բախվել կայանած «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների (վարորդ՝ Զ․ Մ․) ավտոմեքենաներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ «Ford Transit» մակնիշի բեռնատարի ուղևոր Ա․ Փ․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի բեռնատարը: