Կարծիք

19.07.2023 10:03


Այս պահին միակ հնարավորությունն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են՝ բազմաթիվ վրաններով

Այս պահին միակ հնարավորությունն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են՝ բազմաթիվ վրաններով

Նստացույց եք անում, գոնե Բրիտանիայի, ԱՄՆ և ԵՄ դեսպանատների առաջ դա արեք: Ճիշտ է, մեծ քաղաքականության մեջ էմոցիաներ ու խիղճ չկա, այլ կան շահեր ու Ալիևը Արևմուտքի աջակցությամբ է Արցախի շրջափակումը կազմակերպել, ԵՄ ներկայացուցիչն էլ Խանքենդի անվանումն է օգտագործում, ու Աղդամից են ուզում ճանապարհ բացել, Հայաստանում իրենց գործակալին էլ Պրահայում ճանաչել տվեցին Ադրբեջանի տարածքայն ամբողջականությունը, սակայն այստեղ կա մի նրբություն:

Արևմուտքը հանդես է գալիս արժեքներից, դեմոկրատիայի ու ավտորիտարիզի ջրբաժանից, գոնե այդ կեղծիքը կբացահայտենք ու պատասխանատվությունն իրենց վրա կլինի: Մեր ժողովրդի համար էլ, ապագայում դաս կլինի, որ միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են:

Հիշենք, որ երբ Արցախն ասում էր, որ յոթ շրջաններն անվտանգության գոտի են, Արևմուտքից ասում էին, որ չկա նման վտանգ, ասում էին, որ չեն ընդունում ուժի միջոցով խնդրի լուծումը:

Լավ էլ ընդունում են, երբ շահ են ունենում: Այս պահին միակ հնարավորությունն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են՝ բազմաթիվ վրաններով:

Մի խոսքով, շարժվել է պետք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը