3 ամիս շան հետ բաց օվկիանոսում դեգերած ավստրալացին փրկվելուց հետո պատմել է՝ ինչպես է կարողացել ողջ մնալ (լուսանկար, տեսանյութ)
Ավստրալացի տղամարդը, որն իր շան՝ Բելլայի հետ երեք ամիս բաց օվկիանոսում դեգերելուց հետո փրկվել էր մեքսիկական ձկնորսական նավի կողմից, բարեհաջող ցամաք հասնելուց հետո ասել է, որ երախտապարտ է բոլոր փորձություններից հետո ողջ մնալու համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 54-ամյա Թիմոթի Լինդսեյ Շեդոկը պատմել է, որ գոյատևել է «շատ սուշի» (նկատի ունի հում ձուկը) ուտելու, անձրևաջուր խմելու շնորհիվ, բայց խոստովանել է, որ «չէի կարծում, որ ի վերջո ողջ կմնա»: Նա այս մասին պատմել է Մեքսիկայի Մանզանիլո քաղաքում՝ իրեն փրկած «Մարիա Դելյա» ձկնորսական նավից իջնելուց հետո:
«Ես ինձ լավ եմ զգում։ Անչափ երախտապարտ եմ նավապետին և ձկնորսական ընկերությանը, որը փրկեց իմ կյանքը: Ես ողջ եմ և իրականում չէի մտածում, որ դա ինձ կհաջողվի»,-ասել է Շեդոկը՝ աճած մորուքով և նիհար:
Հայտնի է, որ տղամարդը Սիդնեյից է: Նա ծով էր դուրս եկել ապրիլին՝ մեքսիկական Լա Պազ քաղաքից՝ ուղևորվելով դեպի ֆրանսիական Պոլինեզիա: Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նա ճանապարհից շեղվել է:
Շեդոկն իրեն նկարագրել է որպես հանգիստ մարդ, որը սիրում է միայնակ մնալ օվկիանոսում: Հարցին, թե ինչու էր ցանկանում հատել Խաղաղ օվկիանոսը, Շեդոկը դժվարացել է բացատրություն տալ:
«Ես վստահ չեմ, որ ունեմ դրա պատասխանը, բայց ես շատ եմ սիրում նավարկել»,-նշել է փրկվածը:
Շեդոկը մանրամասնել է, որ սկզբում իր մոտ ամեն բան լավ է եղել, բայց փոթորիկը շարքից հանել է նավի վրա եղած էլեկտրոնիկան, ինչպես նաև զրկել է սնունդ պատրաստելու հնարավորությունից: Արդյունքում նա և Բելլան գոյատևել են հում ձկների և անձրևաջրերի հաշվին:
Շեդոկը պատմել է, որ ծովում եղել են շատ վատ, բայց նաև լավ օրեր:

Աղբյուրը՝ tert.am