Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր
Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը և Շանթ Ժուռոյանը:NEWS.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմեց, որ Մասիսը և Շանթը հարազատ եղբայրներ էին:
«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,-պատմեց նախկին գյուղապետը:
Նա ասաց, որ եղբայրներն ամուսնացած չէին:
Նշենք, որ խոշոր ավտովթարի հետևանքով կա 3 զոհ և ևս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երասխի ողբերգական վթարից մահացածները եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր
Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը և Շանթ Ժուռոյանը: NEWS.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմեց, որ Մասիսը և Շանթը հարազատ եղբայրներ էին: