Ավտովթար Սևան–Գավառ ճանապարհին. տուժածների թվում 3 և 15 տարեկան երեխաներ են
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին` ժամը 18։39-ին, ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են VAZ-2107 (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1997 թ․) եւ Skoda (վարորդ՝ Վ․ Օ․, ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Ա․ Ս․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 1998 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2020 թ․), Գ․ Ս․-ն (ծնված 1957 թ․) եւ Skoda մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս․ Օ․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: