Հարյուրավոր վիրավոր ոստիկաններ, թալանված խանութներ, 12 հազար այրված մեքենա. Ֆրանսիայում անկարգությունների արդյունքները
Ֆրանսիայում ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 850 ոստիկան և հրշեջ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը։
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել էին, որ անկարգություններից տուժել են մեգապոլիսի ավելի քան 500 կոմունաներ, վնասվել է ավելի քան 700 շենք։
Դարմանենը նաև ասել է, որ 27 պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ մի քանի քաղաքապետեր, ենթարկվել են հարձակման՝ նշելով, որ «ոչինչ չի կարող արդարացնել այս բռնությունը»։
Հունիսի 27-ին ոստիկանության աշխատակիցները Նանտերի ճանապարհներից մեկում ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա դեռահասի, ով, ըստ անվտանգության աշխատակիցների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները։ Շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ երկրում երիտասարդներն այրել են ավելի քան 12000 ավտոմեքենա, ինչպես նաև քաղաքապետարանների, ոստիկանական բաժանմունքների և այլ իշխանությունների շենքեր։ Բերման է ենթարկվել մոտ չորս հազար մարդ, որոնց մի զգալի մասն անչափահասներ են։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել են հազարից ավելի մանրածախ առևտրի կետեր, շուրջ 370 բանկի մասնաճյուղեր, 200 մթերային խանութներ և 436 ծխախոտի խանութներ։

Աղբյուրը՝ news.am