Կարծիք

20.07.2023 13:22


Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է․ Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում

Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է․ Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում

Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է եւ պատահական չէ, որ Էրդողանը հենց Վիլնյուսի գագաթաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին։ NATO-ի երկրներն ընդունել են այդ նախապայմանը։

Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։

Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։

Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության շտապ հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ։

Հ.Գ. Արցախում, ֆիզիկական առումով, ցեղասպանության վտանգն ընդամենը գեղարվեստական խոսք է եւ պետք չէ դա ամեն առիթով կրկնելով հոգեբանական տեռորի ենթարկել մեր հայրենակիցներին։ Այնտեղ վիճակը շատ ծանր է, եւ մենք պետք է նրանց քաջալերենք։ Վիճակը կարող ենք փոխել հեռացնելով միջազգային հարթակներում Արցախը հայաթափելու ծրագրի հետ համաձայնված կառավարությանը, դա արդեն նոր քաղաքական իրավիճակ կստեղծի։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը