Լրահոս

20.07.2023 13:41


Ինքնասպանություն` Երևանում, ավտոտնակում հայտնաբերվել է Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին

Ինքնասպանություն` Երևանում, ավտոտնակում հայտնաբերվել է Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին

Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։

Դեպքի փաստով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբաժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը