56-ամյա Սալմա Հայեքը պատմել է՝ ինչպես է առանց ներարկումների պահպանում երիտասարդ տեսքը
Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը, որը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ աստղերից, պատմել է երիտասարդ տեսքը պահպանելու «գաղտնիքների» մասին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 56-ամյա դերասանուհին հարցազրույցում մանրամասնել է, որ «Բոտոքս» չի օգտագործում, և նախապատվություն է տալիս մեդիտացիային և դեմքի համար նախատեսված բարձր հաճախականության սարքերին:
Օսկարակիր Հայեքի խոսքով՝ ինքը ժամերով երիտասարդացնող մեդիատացիա է անում և դրա արդյունքում էներգիա ստանում:
«Բացի այդ, շատ եմ օգտվում բարձր և միկրո հաճախականության սարքերից, որոնք անգերազանցելի են աշխատում»,-նշել է դերասանուհին:
Ըստ աստղի՝ դրանք ձգում են մաշկը: Մինչդեռ ստացված արդյունքը նա ամրապնդում է մեդիատացիայով:
«Երբ ես որոշ ժամանակ մեդիտացիա չեմ անում, գուշակեք ինչ է տեղի ունենում: Դեմքս սկսում է խավել»,-նշել է Հայեքը: