Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք նախկինում գրել էինք, որ տևական ժամանակ է, ինչ խիստ լարված են Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետերի և քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Սամսոնյանը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դրածոն է՝ ընտրություններում հաղթանակից հետո Բալասանյանը, կարելի է ասել, Գյումրիում իշխանությունը զիջեց ՔՊ-ին՝ ձևականորեն պահպանելով քաղաքապետի պաշտոնը, իսկ մյուս բոլոր լծակներն ու պաշտոնները տրամադրելով ՔՊ-ին։ Բնական է, որ նման պայմաններում վաղ թե ուշ հակասություններ էին ծագելու, և այժմ Սամսոնյանը լեզու չի գտնում փոխքաղաքապետերի ու հատկապես մարտ ամսին փոխքաղաքապետ նշանակված 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի՝ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան հետ։ Ասում են՝ քաղաքապետարանում ամեն ինչ սկսել է 28-ամյա ատամնաբույժը թելադրել։
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ վաղ թե ուշ քաղաքապետի աթոռը Վահագն Մկրտչյանինն է՝ վարչապետի կինը նման ծրագրով է իր ազգականին փոխքաղաքապետ դարձրել։ Համայնքապետարանի մեր աղբյուրների պնդմամբ, քաղաքապետարանի աշխատողներին հունից հանում է այն, որ ոմանք ԽԾԲ-ով աշխատանքի են ընդունվում, համայնքը կառավարում, մյուս կողմից՝ այս իշխանությունը ձևացնում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղում և աշխատում է օրենքի ու բարոյականության շրջանակներում։
Զավեշտալի է նաև այն, որ խնդիրների մեջ թաղված Գյումրիում մարդը վարորդից և առաքիչից բարձրաստիճան պաշտոնյա է դառնում ընդամենը այն պատճառով, որ վարչապետի կնոջ ազգականն է։ Իսկ Վահագն Մկրտչյանն անցել է ակտիվ գործունեության՝ մարդիկ է նշանակում-ազատում, հարցեր է լուծում։
Ընդամենը երեկ քաղաքապետարանի աշխատակիցներն անակնկալի են եկել, երբ Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկին, որը, մեղմ ասած, այդ պաշտոնը զբաղեցնելու ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում։ Մեր տեղեկություններով՝ բաժնի պետի պաշտոնը ժամանակավոր ստանձնել է փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընկերներից մեկը, որը ժամանակին աշխատել է որպես առաքիչ։ Հավանաբար, առաքիչի համար ավելի հարմար պաշտոն չի գտնվել, և Վահագն Մկրտչյանը նրան կարգել է Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի պաշտոնում՝ որպես առաքիչի գործին առավել մոտ զբաղմունք։ Երևի համարել է, որ առաքիչի փորձը բավարար է այդ պաշտոնի համար։
Ըստ մեր աղբյուրի՝ այս նշանակմանը խիստ դեմ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, բայց, ինչպես ասում են, անզոր է գտնվել Աննա Հակոբյանի ազգականի առաջ։
ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է նոր բաժնի պետը։ «Երեկ ենք այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել Սևակ Խաչատրյանին։ Իմ մտերիմը չէ, բայց ծանոթ է, դե, շուրջ 3 ամիս է՝ այդ պաշտոնը թափուր էր, նախորդ պետն էլ հրաժարական տվեց»,-մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փոխքաղաքապետը։
Պիցցայի առաքի՞չ էր, ի՞նչ սկզբունքով եք նրան նման պաշտոն վստահել։ «Ժամանակին աշխատել է նաև առաքիչ, բայց 3 տարի է՝ Ռազմական ոստիկանությունում թիկունքի պետ էր»,-պատասխանեց Մկրտչյանը։ Ինչպե՞ս եղավ, որ Ռազմական ոստիկանության համակարգից հրաժարվել է և նախընտրել առևտրի բաժնի պետի պաշտոնը։ «Դե, աշխատանքի ընդունելիս մարդուն այդ հարցերը չենք տալիս, իր կամքն է»,-ասաց փոխքաղաքապետը։
Նշենք, որ ամիսներ առաջ էլ քննարկվեց փոխքաղաքապետի օգնական Կարեն Վարդանյանին Մկրտչյանի՝ աշխատանքից ազատելու լուրը։ Կարեն Վարդանյանին փոխարինեց Մկրտչյանի աներձագը՝ Գևորգ Յայլոյանը։ Վերջինս եղել է Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի վարորդը»: