ԱՄՆ-ում 18-ամյա կինը պատվիրել է իր 3-ամյա որդու սպանությունը
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա Ժասմին Պաեզին, ով փորձել է պատվիրել իր երեք տարեկան երեխայի սպանությունը, հայտնում է CBS-ը։
Մայամիի բնակչուհին փորձել է մարդասպան վարձել՝ որդուն սպանելու համար։ Կինը տրամադրել է երեխայի լուսանկարն ու հասցեն, խնդրել է, որ աշխատանքն ավարտվի մինչև հինգշաբթի։
Սակայն, պարզվել է, որ համապատասխան կայքը կեղծ է և ստեղծվել է հատուկ նպատակով՝ սպանություն պատվիրելու փորձ կատարող մարդկանց բացահայտելու համար: Արդյունքում ոստիկանությունը հետևել է համակարգչի IP հասցեն, որտեղից ուղարկվել է հարցումը։
Իրավապահները ներկայացել են որպես վարձու մարդասպաններ և կապվել են կնոջ հետ, նա համաձայնել է 3000 դոլար վճարել աշխատանքի համար։
Արդյունքում նրա տուն ժամանած ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդ կնոջը. նրան մեղադրանք է առաջադրվել սպանության դրդելու համար։

Աղբյուրը` Փաստինֆո