Հուլիսի 21-ին, ժամը 03:47-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 4 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը․ ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել