ԵԱՀԿ զեկույցը կոչ է անում բարելավել վկաների պաշտպանությունը Հայաստանում
Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ հանրությանը ներկայացված ուսումնասիրության թեման էր` վկաների պաշտպանության միջազգային չափորոշիչները, նախաքննության և դատաքննության ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները և վկաների պաշտպանության բարելավման գործնական առաջարկները:
Ուսումնասիրությունը ներկայացնում է միջազգային չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում` ազգային օրենսդրական մանրակրկիտ վերլուծություն և գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
«Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունն երաշխավորելու համար», _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. «Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է»:
Զեկույցում ներկայացված առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարավորություն` օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում վկաների պաշտպանության միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, և վկաների` քննչական բաժիններ այցելությունների արձանագրում:
Առաջարկությունները հիմնված են քննիչների և փաստաբանների հարցումների ուսումնասիրության արդյունքների վրա, ինչպես նաև փաստաբանների կողմից ավարտված գործերի վերլուծությունների: Այցելություններ են կատարվել նաև Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններ` դիտորդելու դատավարական իրավունքների պաշտպանությունը: