Աշխարհ

21.07.2023 11:09


Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան գարեջրով լոգանք է ընդունում

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան գարեջրով լոգանք է ընդունում

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալեսան սոցցանցերում լուսանկար է տարածել, որտեղ գարեջրով լոգանք է ընդունում։ Իր ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ համապատասխան ընթացակարգը կատարել է հուլիսի 19-ին։

Fakt-ի փոխանցմամբ՝ գարեջրով լի վաննայում թրջվելը սոցցանցի օգտատերերի դրական արձագանքն է առաջացրել։ Ինչպես նշում է լեհական պորտալը, նման պրոցեդուրաները համարվում են մաշկի համար օգտակար, հանգստացնող ազդեցություն ունեն և օգնում են իջեցնել արյան ճնշումը։

«Նման ընթացակարգի գները կախված են սպա-ի գտնվելու վայրից և մարդկանց քանակից: Օրինակ՝ Uniejow-ում սպա-ն արժե 190 zł (մոտ 47,8 դոլար) մեկ ժամ լողանալու համար։ Գինը բարձրանում է, եթե ընտրեք VIP ջակուզին: Այնուհետև դուք կվճարեք 290 PLN (մոտ 73 դոլար), և դրանից կարող են օգտվել մինչև 6 հոգի։ Յուրաքանչյուր հավելյալ անձի համար դուք պետք է վճարեք 50 զլոտի (մոտ 12,6 դոլար), Իր հերթին Կրակովում կվճարեք 200 զլոտի (մոտ 50,3 դոլար) մեկ ժամվա համար գարեջրի հետ փայտե երկտեղանոց լոգարանում»,-ասվում է տեքստում։

Գարեջրի մեջ լողանալու պրակտիկան Լեհաստան է եկել Չեխիայից և Գերմանիայից, որոնց ժողովուրդները հայտնի են այս ալկոհոլային խմիչքի հանդեպ իրենց սիրով: Պրոցեդուրայում հաճախ օգտագործվում է ջրով նոսրացված և որոշակի ջերմաստիճանի տաքացրած հատուկ գարեջուր: Գարեջրի լոգանքը տեւում է մոտ 20 րոպե։ Դրանից հետո խորհուրդ է տրվում հանգստանալ մոտ 30 րոպե։ Գոնե Լեհաստանի SPA կենտրոններում նման ընթացակարգի համար կպահանջեն մոտ 40-70 զլոտի (10-ից 17 դոլար):

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը