Աշխարհ

21.07.2023 11:59


ՊՍԺ-ն Մբապեին 10 տարվա պայմանագիր է առաջարկում՝ 1 մլրդ եվրոյով․ ԶԼՄ

ՊՍԺ-ն Մբապեին 10 տարվա պայմանագիր է առաջարկում՝ 1 մլրդ եվրոյով․ ԶԼՄ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը փորձում է թիմում պահել ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին և նրան նոր երկարաժամկետ պայմանագիր է առաջարկում։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով Central Defense-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ցանկանում է Մբապեի հետ 10 տարվա պայմանագիր կնքել: Դրա գործողության ընթացքում ֆուտբոլիստը կվաստակի մեկ միլիարդ եվրո:

Այս առաջարկին հարձակվողի և նրա գործակալի արձագանքը չի հստակեցվում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապեն մտադիր է մինչև վերջ աշխատել ՊՍԺ-ի հետ իր պայմանագրով, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և արդեն հրաժարվել է մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակից:

Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին: Փարիզցիների կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել երկրի գավաթը: Ֆրանսիայի հավաքականի հետ միասին նա դարձել է աշխարհի 2018 թվականի չեմպիոն, իսկ 2022 թվականին՝ փոխչեմպիոն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը