Աշխարհ

21.07.2023 15:18


Չինաստանում հորդառատ անձրևներից հետո երկաթուղային կայարանում առաջացել են «ջրվեժներ» (տեսանյութ)

Չինաստանում հորդառատ անձրևներից հետո երկաթուղային կայարանում առաջացել են «ջրվեժներ» (տեսանյութ)

Չինաստանի արևելքում տեղատարափ անձրևների հետևանքով տեղի երկաթուղային կայարանը հեղեղվել է, առաջացել են «ջրվեժներ»:

BBC-ի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է անձրևաջուրը ցած իջնում կայարանի շարժասանդուղքներով և աստիճաններով:

Աղբյուրը հավելում է, որ կենտրոնական և արևելյան Չինաստանի որոշ հատվածներ վերջին ամիսներին տուժել են ծայրահեղ եղանակային պայմաններից՝ ներառյալ հորդառատ անձրևները և ջրհեղեղները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը