Աշխարհ

21.07.2023 19:31


Telegram-ը գործարկել է Stories ֆունկցիա, բայց ոչ բոլորի համար․ ո՞ւմ է այն հասանելի

Telegram-ը գործարկել է Stories ֆունկցիա, բայց ոչ բոլորի համար․ ո՞ւմ է այն հասանելի

Telegram-ը գործարկել է խոստացված Stories ֆունկցիան։ Ճիշտ է, այն հասանելի է ոչ բոլորին, այլ միայն Premium բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։

«Այս ամիս Stories-ի հրապարակումը հասանելի է միայն Telegram Premium-ի բաժանորդներին»,-ասվում է բացվող պատուհանում, երբ օգտատերերը փորձում են Stories հրապարակել։

Հնարավոր է՝ հաջորդ ամիս գործառույթը հասանելի լինի նաև մեսենջերի անվճար տարբերակի օգտատերերին։

Stories ֆունկցիան գտնվում է էկրանի վերևում. այն հայտնվում է միայն AppStore-ում և Google Play-ում մեսենջերի հավելվածը թարմացնելուց հետո:

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Stories-ը գործարկելու մտադրությունների մասին հայտարարել էր հունիսի վերջին։ Նրա խոսքով՝ շատ օգտատերեր են խնդրել, որպեսզի այս ֆունկցիան ավելացվի հավելվածում։

Stories-ի հեղինակները, ինչպես տեղեկացրել էր Դուրովը, կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել դրանցից յուրաքանչյուրը՝ բոլոր օգտատերերը, միայն հնարավոր բացառություններով կոնտակտները, մի քանի ընտրված կոնտակտներ կամ մտերիմ ընկերները:

Հնարավոր կլինի նաև ընտրել, թե երբ է լրանում ձեր տեղադրած Stories-ի ժամկետը՝ 6, 12, 24 կամ 48 ժամից: Կլինի նաև դրանք մշտապես ձեր պրոֆիլի էջում ցուցադրելու տարբերակ՝ յուրաքանչյուրի համար գաղտնիության անհատական ​​կարգավորումներով:

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը