Լրահոս

21.07.2023 20:35


Արարատի մարզի Ուրցաձոր և Նորաբաց բնակավայրերի գազամատակարարումը հուլիսի 25-ին մի քանի ժամով կդադարեցվի

Արարատի մարզի Ուրցաձոր և Նորաբաց բնակավայրերի գազամատակարարումը հուլիսի 25-ին մի քանի ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը