1 գովազդային գրառման համար՝ 2.4 միլիոն դոլար. Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Քայլի Ջեներից՝ դառնալով Instagram-ի ամենաբարձր վարձատրվող աստղը
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել է իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քայլի Ջեներին՝ դառնալով Instagram սոցկայքի ամենաբարձր վարձատրվող աստղը։
Ինչպես գրում է Daily Mail-ը, 38-ամյա ֆուտբոլիստն ավելի քան 2.4 միլիոն դոլար է վաստակում մեկ հովանավորվող գրառման համար՝ ի տարբերություն 25-ամյա Քայլի Ջեների, որը յուրաքանչյուր գրառման համար վաստակում է 1.8 միլիոն դոլար:
Պարբերականը նկատում է, որ Ռոնալդուն իր ինստագրամյան էջում հաճախ է գովազդում LiveScore սպորտային կայքը, Therabody ապրանքանիշը և կրիպտոարժույթների փոխանակման Binance հարթակը:
Մարզիկն ունի 597 միլիոն հետևորդ մեդիա հարթակում, մինչդեռ Քայլի Ջեներին հետևում է 397 միլիոն մարդ:

Աղբյուրը՝ tert.am