Երևանում կասեցվել է Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը (լուսանկար)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Խաղաղ Դոնի փողոց) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Մասնավորապես՝
խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,
պատերի պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
սննդամթերք պարունակող տարածքում առկա աշխատանքային սեղանի մակերևույթը չի պահվում նորոգ վիճակում, պատրաստված չէ հեշտությամբ մաքրվող ու հարթ նյութերից,
սահմանված չէ միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, դրանք չեն իրականացվում,
առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»: