Լրահոս

21.07.2023 16:03


Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Հուլիսի 21-ին՝ ժամը 00:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 12։32-ին։ 100 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:

Այս խորագրի վերջին նյութերը