Հայաստանն արդեն ընդունել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է», և նրա իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են այդ մասին. եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը. Ալիև
Հայաստանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն-Tert.am) «Ադրբեջանի տարածքն է» (չակերտները`Tert.am), և նրա իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են այդ մասին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումում:
Նա նաև հայտարարել է, որ եկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը:
«Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում: Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի, և դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար»,-հայտարարել է նա:
Առաջիկա 3 տարիների ընթացքում մենք ավելի քան 150 հազար մարդ «կվերադարձնենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջաններ» (չակերտները - Tert.am)։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին «Նոր լրատվամիջոցները 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» թեմայով Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում՝ իր ելույթի ժամանակ։
«Միայն Ղարաբաղի շրջանում մինչև 2026 թվականը ակնկալվում է 140 հազար մարդու վերադարձ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի առաջին բնակիչները կգան ու կհաստատվեն Շուշի քաղաքում»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Աղբյուրը՝ tert.am
***