Ինչե՜ր էին ասում առաջ, ինչեր են անում հիմա․ անխնա զիջում են ամեն ինչ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նշել է, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Պարզ ասած՝ վերահաստատել է, որ քպական իշխանությունը հրաժարվում է Արցախից, այն ճանաչում է ադրբեջանական:
Նույն Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ ընդդիմադիր էր աշխատում, Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների նպատակը որակում էր՝ «ստորացուցիչ»: 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:
Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»:
Արդեն 2018-ի մայիսի 8-ին, ինչպեսև 2021ին՝ ինքնավերարտադրվելու ժամանակ, հայտարարում էր, թե՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում պետք է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը լինի: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, որի հայտարարությունն առիթ եղավ այս հիշեցումների համար, նա պակասը չէ:
Ի դեպ, ոչ թե «նախկինում», ոչ թե ընդդիմադիր աշխատելիս, այլ հենց իշխանություն եղած ժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, 2020 թ. հոկտեմբերի 15-ին, բուռն հայրենասիրական գրառում է արել ու շեշտել. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը... Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը»:
Բա մարդ իր տունը, իր հայրենիքը կճանաչի թշնամուն պատկանո՞ղ: Կամ՝ հիմա նրանցից որևէ մեկի բերանից «Արցախի հայության ինքնորոշման իրավունք» արտահայտությունը կլսվի՞: Չի լսվի: Նրանք հիմա «խաղաղություն» են խաղում ու անխնա զիջում ամեն ինչ»: