Աշխարհ

22.07.2023 12:08


ՌԴ-ի և ՉԺՀ-ի համատեղ զորավարժություններ. նավերը համատեղ հրաձգություն են իրականացրել (տեսանյութ)

ՌԴ-ի և ՉԺՀ-ի համատեղ զորավարժություններ. նավերը համատեղ հրաձգություն են իրականացրել (տեսանյութ)

Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավաստիները համատեղ հրետանային կրակ են իրականացրել ծովային թիրախի ուղղությամբ «Հյուսիս. փոխգործակցություն-2023» զորավարժությունների ժամանակ. Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը։

«Հյուսիս. փոխգործակցություն-2023» համատեղ ռազմածովային զորավարժության ընթացքում նավերի միացյալ ջոկատը հրետանային հրաձգություն է իրականացրել պայմանական հակառակորդի վերջրյա նավը նմանակող ծովային թիրախի ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նավահետքի շարքով շարժվելով` ռուսական նավերն ավելի քան 5 կմ հեռու գտնվող թիրախի ուղղությամբ կրակ են վարել 100 մմ-անոց А-190 և Ак-100 հրետանային կայանքներից։

Չինացի նավաստիներր թիրախները խոցել են 130 մմ-անոց H/PJ-38 նավային հրետանային կայանքներից և 76 մմ-անոց ունիվերսալ հրետանային կայանքներից։

Օրվա ընթացքում Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ռազմածովային ուժերի նավաստիները մշակել են անհայտ սուզանավը գտնելու, ուղեկցելու և դուրս մղելու առաջադրանքներ:

Հուլիսի 20-23-ը Ճապոնական ծովի ջրային տարածքում անցկացվում են «Հյուսիս. փոխգործակցություն-2023» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները։

Այս խորագրի վերջին նյութերը