Լրահոս

22.07.2023 12:22


«Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Opel Astra-ն և Opel Zafira-ն. վերջինն էլ բախվել է կայանված Hyundai Elantra-ին․ 5 վիրավորներից 1-ը երեխա է

«Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Opel Astra-ն և Opel Zafira-ն. վերջինն էլ բախվել է կայանված Hyundai Elantra-ին․ 5 վիրավորներից 1-ը երեխա է

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով այնուհետև Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։ Նրանց առաջինն օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը