Լրահոս

22.07.2023 15:09


Առեղծվածային դեպք Գեղարքունիքում․ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնի են գտել

Առեղծվածային դեպք Գեղարքունիքում․ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնի են գտել

Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։

Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։

Այս խորագրի վերջին նյութերը