Լրահոս

22.07.2023 18:01


Արտաշատում Mercedes-ով վրաերթի են ենթարկվել 15-ամյա տղաներ

Արտաշատում Mercedes-ով վրաերթի են ենթարկվել 15-ամյա տղաներ

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիտոներ 15-ամյա Ալեն Պ.-ին և 15-ամյա Արմեն Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ երեխաներին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Երեխաներից մեկն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը

Տեղում ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Նիկողոսյանի գլխավորությամբ, տարածքը սահմանազատել են, որպեսի հետարքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը