Աշխարհ

22.07.2023 18:43


Ռուս տղամարդը ձկնորսության ժամանակ մամոնտի ատամ է հայտնաբերել

Ռուս տղամարդը ձկնորսության ժամանակ մամոնտի ատամ է հայտնաբերել

Բաշկիրիայի բնակիչը գնացել է ձկնորսության և պատահաբար հայտնաբերել հնագույն կենդանու՝ բրդոտ մամոնտի ատամ։

Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն։

Նա արտասովոր գտածոն հայտնաբերել է Յուրյուզան գետի վրա, Մեչետլինոյի երկրաբանական հատվածի շրջակայքում ձկնորսության ժամանակ։ Տղամարդն ուշադրություն է դարձրել սիմետրիկ խազերով տարօրինակ առարկայի վրա՝ այն շփոթելով քարի հետ։

Սակայն ավելի ուշ, երբ պալեոնթոլոգներն ուսումնասիրել են գտածոն, պարզվել է, որ իրականում դա բրդոտ մամոնտի ատամ է՝ Mammuthus primigenius: Դա հնարավոր է եղել որոշել այդ անհետացած կաթնասունին բնորոշ հատուկ կառուցվածքի և առանձնահատկությունների շնորհիվ։

Մասնագետների կարծիքով՝ այդ հայտնագործությունը տվյալ տարածքում պալեոնթոլոգիական գտածոների հետազոտության ներուժի հիանալի օրինակ է և կարող է զգալի ներդրում ունենալ մամոնտների գոյության ժամանակաշրջանը բնութագրող կլիմայական և բնապահպանական պայմաններն ուսումնասիրելու գործում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը