Լրահոս

23.07.2023 11:56


Կոտայքում Volkswagen Golf-ն ու Opel Zafira-ն բախվելուց հետո հարվածել են գազատար խողովակներին, էլեկտրասյանը. կան վիրավորներ (լուսանկար)

Կոտայքում Volkswagen Golf-ն ու Opel Zafira-ն բախվելուց հետո հարվածել են գազատար խողովակներին, էլեկտրասյանը. կան վիրավորներ (լուսանկար)

Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են 37-ամյա Նշան Վարդանյանի վարած Opel Zafira մակնիշի և 30-ամյա Սաշիկ Արսենյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա 62-ամյա ուղևոր Սամվել Վարդանյանը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով Opel-ը բախվել էր գազատար խողովակների հենասյուներին և հայտնվել խողովակների տակ, իսկ Volkswagen-ը բախվել է ճանապարհին տեղադրված արտաքին լուսավորության էլեկտրասյանը, մասմաբ կոտրել այն և լեդ լամպը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը