Լրահոս

23.07.2023 12:39


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավարևելյան է` 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 24-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը