Infiniti մակնիշի ավտոմեքենան մոտ 15 մ սահել դեպի Սևանա լճի ափամերձ հատված և բռնկվել (լուսանկար)
Հուլիսի 23-ին, ժամը 18։31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին «Infiniti» մակնիշի ավտոմենքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ սահել դեպի Սևանա լճի ափամերձ հատված և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։27-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել է ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրության մեջ: