Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 48-ամյա կնոջ դի
Հուլիսի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նանսենի փողոցի 20 շենքի բակում կնոջ դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Քրիստինե Մ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս շենքից նետվելով ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: