Աշխարհ

24.07.2023 09:41


Մոսկվայում անօդաչու սարքերը հարվածել են մի քանի շենքի (տեսանյութ, լուսանկար)

Մոսկվայում անօդաչու սարքերը հարվածել են մի քանի շենքի (տեսանյութ, լուսանկար)

Մոսկվայում անօդաչու սարքերը հարձակվել են երկու շենքի վրա. ТАСС-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Կոմսոմոլսկի պողոտայում, ևս մեկը հարվածել է Լիխաչև փողոցի բարձրահարկ բիզնես կենտրոնին։ Գրել է РБК-ն։

«Կոմսոմոլսկի պողոտայում, 17 հասցեում, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը։

«112» տելեգրամյան ալիքը պարզաբանել է, որ Կոմսոմոլսկի պողոտայում բազմաթիվ շենքերի ապակիներ են կոտրվել՝ «անօդաչու թռչող սարքի ժամանման» կապակցությամբ․ այս պողոտայով ու Լիխաչովի պողոտայով։ երթևեկությունը սահմանափակվել է։ Ալիքում տեսնյութ է հրապարակված։

«Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո Լիխաչովի երկնաքերից թանձր սև ծուխ էր գալիս»,-գրել է Mash-ը։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Մոսկվայի կենտրոնի և հարավի բնակիչները լսել են պայթյունի ձայներ, ըստ նրանց՝ առաջին պայթյունը հնչել է Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում։

«Այսօր՝ առավոտյան ժամը մոտավորապես 4-ին (Մոսկվայի ժամանակով - Tert.am), անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել 2 ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։

Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում աշխատում են»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Աղբյուրը՝ tert.am

Տեսանյութն՝ այստեղ։

3 4

Այս խորագրի վերջին նյութերը