Լրահոս

24.07.2023 11:12


Էջմիածնում Opel Astra-ն բախվել է կայանված բեռնատարին, ուղևորը տեղում մահացել է

Էջմիածնում Opel Astra-ն բախվել է կայանված բեռնատարին, ուղևորը տեղում մահացել է

Հուլիսի 23-ին, ժամը 23։36-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարին․ ուղևորը (Բ․ Ս․, ծնված 1976 թ․) տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Էջմիածին քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը