Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը միջազգային ահաբեկչության ակտ է. ՌԴ ԱԳՆ
Այսօր առավոտյան Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը միջազգային ահաբեկչության գործողություն է: Այս մասին RTVI-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միջազգային ահաբեկչության ակտ է»,-ասել է նա` մեկնաբանելով տեղի ունեցածը։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ժամը մոտ 4.00-ին գրանցվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներ մայրաքաղաքի երկու ոչ բնակելի շենքերի ուղղությամբ, լուրջ ավերածություններ և տուժածներ չկան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կանխվել է երկու ԱԹՍ–ով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ճնշել են դրանք:

Աղբյուրը՝ armeniasputnik.am