Bugatti ընկերությունը 1 մլն դոլար արժողության ձեռքի ժամացույց է ներկայացրել
Jacob & Co. ընկերությունը Bugatti Chiron ոճի ձեռքի ժամացույց է ներկայացրել։ Bugatti Chiron Tourbillon Molsheim Edition-ի արժեքը 1 մլն դոլար է։
Ինչպես գրում է «Carbuzz»-ը, ժամացույցը ֆրանսիական դրոշի գույներով թանկարժեք քարերով անսովոր դիզայն է ստացել։ Թվատախտակին հայտնի W16 շարժիչի մանրագույն տարբերակն է։ Այն նմանակում է իսկական շարժիչի մխոցների քայլը։
Ժամացույցը զարդարված է 148 կապույտ շափյուղայով, 45 սպիտակ ադամանդով և 149 սուտակով։ Թվատախտակը զարդարված է թվերի շափյուղյա և սուտակե նիշերով, իսկ րոպեի սանդղակը ամբողջովին կազմված է ադամանդներից։
Bugatti Chiron Tourbillon Molsheim Edition-ը բաղկացած է 578 բաղադրիչից։ Այն ջրակայուն է և կարող է աշխատել մինչև 30 մ խորության վրա։
Ժամացույցը գնել կարող են միայն Bugatti Chiron ավտոմեքենայի սեփականատերերը։

Աղբյուրը՝ news.am