Ջոնի Դեփն ուշաթափվել է և հոսպիտալացվել Բուդապեշտում
Ըստ հունգարական Blikk տաբլոիդի՝ ամերիկացի դերասան Ջոնի Դեփին շտապ տեղափոխել են Բուդապեշտի հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան անգիտակից վիճակում գտել են հյուրանոցի համարում։ Դեփը, ով իր Hollywood Vampires խմբի հետ Հունգարիայում է, վատ զգալու պատճառով չի կարողացել ելույթ ունենալ համերգին։ Միջադեպի պատճառն արտիստի ղեկավարությունը չի հայտնել։
Հրատարակության տվյալներով՝ Դեփը բաց է թողել ելույթից առաջ նախատեսված ձայնագրությունը, սակայն դա կասկած չի հարուցել, նա նման կերպ վարվել է նախկինում։ Ամեն ինչ պատրաստ է եղել համերգի համար, բայց Դեփը նույնիսկ չի կարողացել դուրս գալ հյուրանոցից։ «Մենք միայն լսեցինք, որ Դեփը չափազանց հուզված է, նա նույնիսկ չէր կարող դուրս գալ հյուրանոցից: Մենք նաեւ լսել ենք, որ բժիշկ են կանչել, որպեսզի հասկանան, թե արդյոք նրա հետ ավելի լուրջ բան է պատահել, քան [ալկոհոլը կամ անօրինական նյութերը]»,-ասել է խմբի անդամներից մեկը:
Իրավիճակի լրջության պատճառով համերգը հետաձգվել է՝ 60-ամյա հոլիվուդյան դերասանի առողջության եւ անվտանգության նկատառումներից ելնելով։ Աղբյուրներից տեղեկություններ կան, որ նա ուշաթափվել է հյուրանոցում։ Միաժամանակ համացանցում հայտնվել են տեսանկարահանող սարքերից տեսագրություններ, որոնցում Դեփին ֆիքսել են հարբած վիճակում մինչ ելույթի մեկնարկը։

Աղբյուրը՝ style.news.am