Քաղաքական

24.07.2023 16:35


Մոտ ժամանակներս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել. Ալիև

Մոտ ժամանակներս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չինական China Media Group մեդիա լրատվականին տված հարցազրույցում։

«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետեւ Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարեւոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել»,-ասել է նա։

Ալիևի խոսքով՝ եթե ​​հայկական կողմի ասածը հին պատմության կրկնությունը չէ՝ գործընթացը ձգձգելու փորձով, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնագրի և ստորագրել այն։

«Սա իսկապես կարևոր աշխարհաքաղաքական գործոն կլինի, որը վերջ կդնի երկարատև առճակատմանը, իրական խաղաղություն կստեղծի Կովկասում և կհանգեցնի բոլոր հաղորդակցությունների բացմանը»,-հավելել է Ալիևը։

Մենք չենք ցանկանում լինել միայն տարանցիկ երկիր. ասել է Ալիևը։

«Ադրբեջանով կանցնի ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, այլև Զանգեզուրի միջանցքը, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտված են 70%-ով։ Ադրբեջանով փոխադրումներ են կազմակերպվում նաև Վրաստանի ծովային նավահանգիստներով, Բաքուն մտադիր է ներդրումներ կատարել դրանցում»,–ասել է նա։

Ալիևը նաև նշել է Կենտրոնական Ասիայի երկրների համար Տրանսկասպյան երթուղու մեծ նշանակությունը, որը փաստացի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մաս է կազմում։

Այս խորագրի վերջին նյութերը