«Բարբի»-ն դարձել է կին ռեժիսորի՝ համաշխարհային կինովարձույթում ամենահաջողված պրեմիերան ունեցած ֆիլմը
Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում պրեմիերայի առաջին հանգստյան օրերին վաստակել է 377 միլիոն ԱՄՆ դոլար. արդյունքում այն դարձել է երբևէ կին ռեժիսորի կողմից նկարահանված՝ համաշխարհային կինովարձույթում ամենահաջողված պրեմիերան ունեցած ֆիլմը, հայտնում է The Guardian-ը:
Հյուսիսամերիկյան կինովարձույթում (ԱՄՆ-ն և Կանադան), «Բարբի»-ն զբաղեցրել է առաջին տեղը՝ 155 միլիոն դոլարի տոմսերի վաճառքով:
Միջազգային կինովարձույթում «Բարբի»-ն վաստակել է 182 միլիոն դոլար:
Մինչդեռ «Բարբի»-ի՝ կինոսեզոնի «մրցակիցը»՝ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմերը», համաշխարհային կինովարձույթում հավաքել է 174 մլն դոլար:

Աղբյուրը՝ tert.am