Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հենապատին, կա 1 զոհ․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ NIssan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 1-ը՝ տղամարդ, 2-ը՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են այդ պահին նշված վայրով անցնող 3 երիտասարդներ, որոնք ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին, ապա ահազանգել շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ արածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։