Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից. Իրանի նախագահը՝ Միրզոյանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, գրել է IRNA-ն։
Ռաիսիի գլխավոր քաղաքական խորհրդական Մոհամմադ Ջամշիդին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իրանի նախագահն իր աջակցությունն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ լուծելու իրենց տարաձայնությունները:
«Այդ բանակցությունները պետք է իրականացվեն՝ ելնելով ազգերի շահերից և առանց քաղաքական դավադրությունների, որոնցում ներգրավված են Ամերիկան և Սիոնիստական ռեժիմը»,-Ջամշիդին մեջբերել է Իրանի նախագահի խոսքերը։
Նա նաև ասել է, որ Իրանը սահմանափակում չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար։
Միրզոյանը, ըստ IRNA-ի, ասել է, որ «իր երկիրը բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում զարգացումների մասին»։
Նա Ռաիսիին «վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի վերածվի տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի կողմից հակաիրանական գործողությունների հարթակի»։

Աղբյուրը՝ tert.am