Լրահոս

25.07.2023 09:16


Երևանի Իսակովի պողոտայում Ford է այրվել (լուսանկար)

Երևանի Իսակովի պողոտայում Ford է այրվել (լուսանկար)

Հուլիսի 25-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։44-ին։

Ավտոմեքենան այրվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը