Ողբերգական դեպք Լոռիում. 2-ամյա երեխային մայրը քնեցնելուց հետո օրորոցում հայտնաբերել է մահացած
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ոստիկաններն ու քննիչնրեը պարզել են, որ մահացածը 2-ամյա Իրինա Մ.-ն է:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի հարազատները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ ժամը 15:00-ի սահմաններում երեխային օրորոցում քնեցրել են, իսկ ժամը 17:00-ի սահմաններում նրան հայտնաբերել են մահացած վիճակում:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: