Աշխարհ

25.07.2023 12:21


Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը երկու անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավում։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։

Դրանցից մեկը գրանցվել է Անթալիայի Քեմեր շրջանում, երկրորդը` փետրվարյան երկրաշարժներից տուժած Ղահրամանմարաշում (նախկին` Մարաշ)։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են հրշեջների ցամաքային և օդային ջոկատներ։

Դրա պատճառով երկրում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդներ են սահմանվում, ամեն օր բազմաթիվ անտառային հրդեհներ են առաջանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը