Աշխարհ

25.07.2023 12:34


Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները երեխաների հետ հանդիպել են Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները երեխաների հետ հանդիպել են Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

Վիկտորյա Բեքհեմն իր կրտսեր երեխաների՝ դստեր՝ Հարփերի և որդու՝ Կրուզի հետ միասին եկել էր աջակցելու ամուսնուն՝ Դևիդին Ֆլորիդայում՝ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլային խաղի ժամանակ։ Մարզական միջոցառմանը ներկա են եղել նաև Քիմ Քարդաշյանը որդու՝ Սեյնթի, Սերենա Ուիլյամսի, Մարկ Էնթոնիի և այլ աստղերի հետ։

361107358_18383631949021416_8658222945748396215_n.jpg (223 KB)

Վիկտորյան լուսանկար է հրապարակել Մայամիում կայացած ֆուտբոլային հանդիպումից։ Խաղի ընթացքում ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Լիգայի գավաթի խաղարկությունում 2:1 հաշվով հաղթանակ բերեց «Ինտեր Մայամիի» թիմին, որի համասեփականատեր ևև նախագահ Դևիդ Բեքհեմն է:

361104388_18383631994021416_5985984863600606115_n.jpg (212 KB)

Թիմերի միջև խաղին աջակցելու էին եկել Դևիդ Բեքհեմի ընտանիքն ու ընկերները, ինչպես նաև հազարավոր ֆուտբոլասերներ։ «Ինտեր Մայամիի» կազմում իր դեբյուտային խաղում Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ վերջին՝ 94-րդ րոպեին։

360172624_18383631958021416_4542048086309480026_n.jpg (146 KB)

Խաղից հետո Վիկտորյա Բեքհեմը կիսվել է նկարներով ամուսնու հետ և գրել. «Ես պարզապես չեմ կարող արտահայտել, թե որքան հպարտ եմ Դևիդով»: Ավելի ուշ զույգը ընկերների հետ գնացել է կարաոկե երեկույթի տոնելու հաղթանակը։

362633283_18383631976021416_8907292032435221697_n.jpg (149 KB)

Այս խորագրի վերջին նյութերը