Հունական Հռոդոս կղզում անտառային հրդեհները չեն մարում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ (լուսանկար)
Հունաստանի Կլիմայի փոփոխության և քաղաքացիական բնակչության պաշտպանության նախարարությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Հռոդոս կղզում։
Ծայրահեղ շոգի պատճառով անտառային հրդեհներն այնտեղ մոլեգնում են արդեն մոտ մեկ շաբաթ։
Այժմ Հունաստանում իշխանությունները փորձում են տեղայնացնել 82 անտառային հրդեհ, որոնցից 64-ը բռնկվել են նախորդ օրը՝ հուլիսի 23-ին։
Բացի Ռոդոսից, սպառնալիքի մակարդակը բարձրացել է Կրետե կղզում, հայտնում է ERT News-ը։ Այժմ կղզում գործում է վտանգի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդը։
Հանգստյան օրերին Հռոդոսից ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել։ Սա Հունաստանում երբևէ իրականացված ամենամեծ փրկարարական գործողությունն է։ Բրիտանական և գերմանական Jet2, TUI Airways և TUI ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթները դեպի Հռոդոս։ Տուրօպերատորները ավիաընկերություններին խնդրում են դատարկ ինքնաթիռներ ուղարկել՝ կղզուց հեռանալ ցանկացող զբոսաշրջիկներին դուրս բերելու համար։

Աղբյուրը՝ tert.am