Մասկը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը
Ամերիկացի միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը նորից զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղը, այն բանից հետո, երբ անցած շաբաթ իջել էր երկրորդ տեղ, վկայում են Forbes-ի և Forbes Real-Time պարբերականի տվյալները։
Ինչպես նշել է «ՌԻԱ Նովոստի»-ն, պարբերականի տվյալների համաձայն՝ Մասկի կարողությունը երկուշաբթի ավելացել է 4,1 մլրդ դոլարով՝ կազմելով 240,6 մլրդ։
Ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton)-ի սեփականատեր Բեռնար Առնոյի, որը զբաղեցնում է 2-րդ տեղը, հարստությունը կրճատվել է 2,8 մլրդ դոլարով՝ 234,6 մլրդ։
Մասկի կարողությունն ավելացել է Tesla-ի բաժնեթղթերի արժեքի բարձրացման ֆոնին։ Մոսկվայի ժամանակով ժամը 20.20-ին ընկերության մեկ արժեթղթի գինը բարձրացել էր 2,69 տոկոսով՝ 267,01 դոլար։
Հինգշաբթի և ուրբաթ օրերի աճուրդներում Tesla-ի արժեթղթերն էժանացել էին 10 տոկոսով, ինչի հետ կապված, նշել է Forbes-ը, Մասկը կորցրել էր մոտ 18 մլրդ դոլար և առաջին հորիզոնականը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

Աղբյուրը՝ news.am