Լրահոս

25.07.2023 20:05


Երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Հուլիսի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները Չարենցի փողոցի կարաոկե ակումբի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Քաջարանի 27-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և 1 փամփուշտ՝ փամփշտատուփով:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը