ԿԽՄԿ-ն կոչ է անում թույլ տալ ԼՂ տարածքում վերականգնել մարդասիրական գործողությունները. օգնություն չեն կարողանում հասցնել բնակչությանը
Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ չնայած համառ ջանքերին, չեն կարողանում մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն քաղաքացիական բնակչությանը։
«Չնայած համառ ջանքերին` ԿԽՄԿ–ն այս պահին չի կարող Լաչինի միջանցքով կամ մեկ այլ երթուղով, այդ թվում` Աղդամով, մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կազմակերպությունը որոշում կայացնող համապատասխան անձանց կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ–ին վերականգնել իր հիմնական մարդասիրական գործողություններն այդ շրջանում»,-ասված է հայտարարությունում։»
ԿԽՄԿ-ն նշել է, որ քաղաքացիական բնակչությունը ներկայումս բախվում է դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների, ինչպիսիք են հիգիենայի միջոցների և մանկական սնունդի դեֆիցիտին, իսկ մրգերը, բանջարեղենը և հացը գնալով սակավ և թանկ են դառնում, մինչդեռ որոշ այլ մթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկները, ձուկը և հավը անհասանելի են:
«Մարդասիրական օգնությամբ մեր ավտոշարասյուները փրկօղակ են այդ տարածաշրջանի բնակչության համար։ Քանի որ այդ շարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենց։ Հատկապես ռիսկի են ենթարկված հիվանդներն ու խրոնիկ հիվանդություններով մարդիկ, ինչպես նաև ծերերը, անօգնական մարդիկ և երեխաները։ Որպեսզի կարողանանք գործել այստեղ, մեզ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը մարդասիրական կոնսենսուսի հասնեն։ Այս աշխատանքը կյանքեր փրկելուն է ուղղված, և պետք է թույլատրվի, որ այն շարունակվի»,-հաղորդագրության մեջ հիշատակվել է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերի խոսքը։