Անգլիայում եղջերուները մտել են հիվանդանոց ու հանգիստ շրջել նորածնային բաժանմունքի միջանցքով (լուսանկար)
Անգլիական Պլիմուտ քաղաքի հիվանդանոցներից մեկում երկու եղջերու է հայտնաբերվել. կենդանիները մուտք են գործել բաց դռնով ու շրջել շենքի միջանցքով, գրում է Daily Mail-ը:
Ուշագրավ տեսանյութը, որում եղջերուները կողք կողքի հանգիստ քայլում են, արագորեն տարածվել է համացանցում: Կադրից այն կողմ լսվում են մարդկանց ձայներ, ծիծաղ:
Ընդհանուր առմամբ, անկոչ հյուրերը շենքում մնացել են մոտ երեք րոպե: Ապա անձնակազմի ջանքերով նրանք դուրս են բերվել:
Հիվանդանոցի խոսնակը պարզաբել է, որ եղջերուները հետևի դռնով են ներս մտել և հայտնվել բուժհաստատության՝ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որը հիվանդ կամ վաղածին երեխաներին շուրջօրյա խնամք է տրամադրում:

Աղբյուրը՝ tert.am